Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ` Ժոզե Մոուրինյոն պատրաստ է վերադառնալ ակումբ, չնայած «Լոս Բլանկոսի» դժվարություններին։ Նա այժմ մարզում է «Բենֆիկան», հայտնում էր լրագրող` Ֆաբրիցիո Ռոմանոն
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան թիմում աճում է այն համոզմունքը, որ նրանք միասնության կարիք ունեն ավելի քան երբևէ: «Ռեալ Մադրիդը» Մոուրինյոյին տեսնում է որպես այդ միասնությունը վերականգնելու ունակ մարդու:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ այսօրվա մարզումից հետո թիմի հանդերձարանում կռիվ է սկսվել կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելյեն Չուամենիի միջև։ Վիճաբանության արդյունքում ուրուգվայցի ֆուտբոլիստը ընկել է գետնին և գլուխը հարվածել սեղանին։ Վալվերդեն վնասվածք է ստացել և հետագայում տեղափոխվել հիվանդանոց։
Պորտուգալացին մարզել է իսպանական հսկան 2010-ից 2013 թվականներին։