Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում` «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն` «Նոա»-ին:
Թիմերն այս խաղին մոտեցել են դրական տրամադրությամբ, երկուսն էլ նախորդ տուրում առավելության են հասել մրցակիցների նկատմամբ` «Նոա» հաղթել է «Գանձասարին», «Արարատ-Արմենիա»-ն «Փյունիկին»:
Հանդիպման մեկնարկում` «Նոա»-ն ունեցավ գոլային պահ, որը չկարողացավ եզրափակել Հելդեր Ֆերեյրան, սակայն հանդիպման 13-րդ րոպեին Տակուտո Օշիմայի, Հովհաննես Համբարձումյանի և Նարդին Մուլահուսեյնովիչի եռակողմ համագործակցության արդյունքում` «Նոա»-ն բացեց հանդիպման հաշիվը (1:0): Կարող ենք ասել «Արարատ-Արմենիա»-ն այս խաղում չի կարողանում լավ պաշտպանություն կազմակերպել, հանդիպման 18-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան երկրորդ փորձից խոցեց` Բրունո Պինտույի պաշտպանած դարպասն կրկնապատկելով իր թիմի առավելությունը (2:0):
Երկու գնդակի առավելություն ստանալուց հետո` «Նոա»-ն փոքր ինչ հանգստացրեց խաղի տեմպը, «Արարատ-Արմենիա»-ն 39 րոպեին կատարեց իր առաջին փոփոխությունը Ժունիոր Բուենոյին խաղադաշտում փոխարինեց թիմի ավագ` Արմեն Համբարձումյանը: Կատարած փոփոխությունը միտված էր անցնել` 4-3-3 խաղային դասավորվածության: Հավելենք որ նոմինալ տան տերերը հանդիպումը մեկնարկել էր 3-4-3 խաղային դասավորությամբ:
Գնահատելով առաջին կեսը` «Նոա»-ն ուներ զգալի առավելություն նոմինալ հյուրերը առաջին խաղակեսում տիրել են գնդակին 58/42% տոկոսային հարաբերությամբ, կատարել հինգ հարված դարպասին երկուսի դիմաց, 44 գրոհ որից 19 վտանգավոր, «Արարատ-Արմենիա»-ն կազմակերպեց 27 գրոհ որոնցից վտանգավոր էին 13-ը: Այս վիճակագրական տվյալները ըստ` sportsworld.am-ի կարող է պայմանավորված լինել` գլխավոր մարզիչ` Մանուել Տուլիպայի և նրա օգնական` Գևորգ Ղազարյանի բացակայությամբ տեխնիկական գոտուց այսպիսի կարևոր խաղում նրանք իրենց թիմի ելույթին հետևում էին տրիբունայից: «Նոա»-ն թելադրում էր իր կամքը գնդակով և առանց նրա կազմակերպելով գրագետ պաշտպանություն: «Արարատ-Արմենիա»-ն մեկ իրական պահ ունեցավ առաջին խաղակեսում որտեղ` Արթուր Սերոբյանը տուգանայինից շեղ հարվածեց:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում` «Նոա»-ն կրկին ճնշում էր մրցակցին գնդակից զրկելով հատկապես` Ալիուն Նդուրին, Արթուր Սերոբյանին և թիմի ավագ` Արմեն Համբարձումյանին: «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ խաղակեսում դիմեց ռիսկային վերադասավորման որի արդյունքում Կամո Հովհաննիսյանի և Այոնգոյի համագործակցությամբ տան տերերը սպառնացին` «Նոա»-ի դարպասին, սակայն գնդակին տիրեց դարպասապահ` Արթուր Կոնեգլյանը: «Արարատ-Արմենիա»-ն անկյունայինի խաղարկումից` Զիդան Բանջաքին գնդակն ուղարկելով տուգանային հրապարակ խաղընկերներ չկարողացան այն ուղարկել դարպասային գծից այնկողմ: «Նոա»-ն երկրորդ խաղակեսի գրեթե վերջնամասում հանգիստ ֆուտբոլ ցուցադրեց և ընդհանուր առմամբ երկրորդ 45 րոպեների ընթացքում` Սանդրո Պերկովիչի տղաները ավելի շատ պաշտպանվում էին մրցակցին սեփական տուգանային հրապարակի մատույցներում թույլ չտալ ազատ գործողություններ կատարել և միաժամանակ նախօրեին փոխարինման մտած` Մաթեուս Այասը դուբլ է գրանցում իր անվան դիմաց հաշիվը դարձնելով 4:0 ամրագրելով իր թիմի հաղթանակը հաջորդաբար 85 և 90+3 րոպեներին:
Հաջորդ տուրում` «Արարատ-Արմենիա» ուժերը կչափի «ԲԿՄԱ»-ի հետ, «Նոա» տանը կընդունի Երևանի «Արարատին», հավելենք` Հովհաննես Համբարձումյանը և խաղընկերները ուժերը կչափեն նաև «Փյունիկի» հետ Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրից հետաձգված խաղում: Այս հաղթանակից հետո «Նոա»-ն վաստակած 49 միավորով բարձրանում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, «Արարարատ-Արմենիա»-ն շարունակում է գլխավորել աղյուսակը 54 միավորով ամենինչ կորոշվի առաջիկա երկու մրցափուլի ընթացքում:
Այսօր կայացավ նաև «Արարատ» «Ուրարտու» հանդիպումը որտեղ Ռոբերտ Արզումանյանի տղաները արտագնա խաղում առավելության հասան 1:0 հաշվով: Հանդիպման միակ և հաղթական գնդակը հեղինակեց` Բարիտոն Այվազյանը: «Ուրարտու»-ն 48 միավորով բաժանում է երրորդ/չորրորդ տեղը, «Արարատը» իր ակտիվում ունի 12 միավոր և բաժանում է իններորդ/տասներորդ տեղը Գյումրիի «Շիրակի» հետ: