SPORTSWORLD.AM

«Բարսելոնան հաղթեց Էլ Կլասիկոյում. Ժամանակից շուտ նվաճելով չեմպիոնի տիտղոսը

11 մայիսի 2026 | 02:03:14 | 76

Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում կայացավ հերթական Էլ Կլասիկոն, կատալոնական «Բարսելոնան» «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Ռեալին»։ «Կապտանռնագույններն» վստահ հաղթանակ տոնեցին 2:0 հաշվով։

​Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին, տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ հարձակվող` Մարկուս Ռեշֆորդը, իսկ 18-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը կրկնապատկեց «Բարսելոնա»-ի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը վաստակեց 91 միավոր, անհասանելի դարնալով մրցակիցների համար:

 Մադրիդի «Ռեալը» 77 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության ավարտին մնացել է ընդամենը երեք տուր: Հատկանշական է, որ «Բարսելոնան» իր պատմության մեջ 29-րդ անգամ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը։

 Հաջորդ տուրում նորընծա չեմպիոնները մայիսի 13-ին արտագնա խաղում կմրցեն «Ալավեսի» հետ, իսկ Ալվարո Արբելոայի գլխավորած Մադրիդի թիմը մայիսի 14-ին սեփական հարկի տակ կընդունի «Օվիեդոյին»։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: