SPORTSWORLD.AM

Պրեմիեր լիգայի ղեկավարները խորհուրդ են տվել ակումբներին հրաժարվել VAR համակարգի լիազորությունները ընդլայնելու ծրագրերից

13 մայիսի 2026 | 12:00:21 | 82

Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարները խորհուրդ են տալիս ակումբներին հրաժարվել VAR համակարգի լիազորությունների ընդլայնումից հաջորդ մրցաշրջանից սկսած, տեղեկացնում է` The Guardian-ը։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի խաղի կանոնները, փետրվարին թույլ տվեց VAR համակարգին միջամտել անկյունայինների կամ երկրորդ դեղին քարտի դեպքում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Անգլիայի Պրեմիեր լիգան արդեն խորհրդակցություններ է անցկացրել մրցավարական կազմի հետ այս գաղափարների վերաբերյալ և մտադիր է խորհուրդ տալ իր ակումբներին քվեարկել դրանց դեմ՝ VAR-ը թողնելով միայն տուգանային հարվածների, հեռացումների և խաղից դուրս վիճակների վերաբերյալ որոշումների համար։

Մրցավարական կազմը մտավախություն ունի, որ նման նորամուծությունները զգալիորեն կմեծացնեն Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի ժամանակը, ինչը կարող է բացասաբար ընկալվել հեռարձակողների կողմից, ինչպես նաև լրացուցիչ ճնշման կենթարկի մրցավարներին։

Վերջնական որոշումը կկայացվի հաջորդ ամիս, երբ Պրեմիեր լիգայի ակումբները կանցկացնեն իրենց տարեկան հանդիպումը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: