«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի՝ մրցաշրջանի եզրափակիչ փուլի նկատմամբ վերաբերմունքի և յուրաքանչյուր խաղում լիարժեք կենտրոնացման կարևորության մասին։
«Ես միշտ մեկ բան եմ սովորել. դու պետք է ավելի լավը դառնաս և ստեղծես լավագույն պայմանները քեզ համար, որովհետև հակառակ դեպքում դու միայն կմեղադրես քեզ, որ քո լավագույնս չես անում։ Այնպես որ, դու պետք է կենտրոնանաս միայն ավելի լավը դառնալու վրա։ Այս պահին մեր ուշադրությունը կենտրոնացած է «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի վրա»։
«Մեզ առջևում այս խաղն է, ապա՝ «Բորնմութ» մեկնելը և «Աստոն Վիլայի» դեմ վերջին խաղը։ Ամենակարևոր խաղը հաջորդն է։ Եվ հետո կտեսնենք, թե ինչ կպատահի հաջորդ խաղերում։ Ես միշտ հասկացել եմ, որ երբ կորցնում ես կենտրոնացումը, հայտնվում ես վտանգավոր իրավիճակում», - ասել է Գվարդիոլան «The Guardian»-ին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակը 36 խաղից հետո գլխավորում է «Արսենալը»՝ 79 միավորով, իսկ «Մանչեսթեր Սիթին» 35 խաղից հետո 74 միավորով երկրորդն է։
Այսօր՝ մայիսի 13-ին, «Քաղաքացիները» Մանչեսթերում կընդունեն «Քրիստալ Փելասին» Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի հետաձգված խաղում։