SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ԱԼԱՇԿԵՐՏԸ» ՀԱՂԹԵՑ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆ». ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

09 մայիսի 2026 | 17:04:57 | 64

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի հերթական խաղում` Երևանի «Ալաշկերտը» տանը ընդունեց Կապանի «Գանձասարին», որը այս թիմերի միջև ընթացիկ մրցաշրջանում չորրորդ հանդիպումն է, երեքը Պրեմիեր Լիգայի մեկը Հայաստանի Գավաթի խաղարկության շրջանակում, որտեղ Կարեն Բարսեղյանի տղաները երեւանցիներին դուրս թողեցին պայքարից:

Հանդիպման մեկնարկում` «Ալաշկերտը» ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց, «Գանձասարը» ունեցավ պահեր որից մեկը կարելի էր անվանել վտանգավոր, սակայն դրանք դրվագային էին: «Ալաշկերտի» ակտիվությունը տվեց իր պտուղները, հանդիպման 14-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը 11մ հարվածով բացեց հաշիվը (1:0): «Ալաշկերտի» ակտիվություն նկատելի էր, բայց միևնույն ժամանակ չպետք է կորցնել զգոնությունը ինչպես նախորդ մրցափուլի «ԲԿՄԱ»-ի հետ խաղում, որտեղ Նալբանդյանը և խաղընկերները հաղթում էին բանակայինների 2:0 հաշվով, բայց հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (2:2): Առաջին խաղակեսի վերջնամասում տան տերերը երկրորդ 11մ հարվածի իրավունք ստացան և թիմի ավագ` Կարեն Նալբանդյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը (2:0), դարնալով դուբլի հեղինակ, Նալբանդյանը իր գոլերի թիվը հասցրեց 13-ի ընթացիկ մրցաշրջանում:

Երկրորդ խաղակեսի մեկնարկը նման էր «ԲԿՄԱ-ի դեմ խաղին: «Ալաշկերտը ունենալով երկու գնդակի առավելություն, «Գանձասարը» հանդիպման 47-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը (2:1), կապանցիների կազմում գոլի հեղինակ դարձավ` Բերտրան Մանին: Կամերունցի 29-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում` «Գանձասարի կազմում 22 հանդիպման դարձել է երեք գոլի հեղինակ: 

«ԲԿՄԱ»-ի դեմ հանդիպման համեմատ ուժերը հավասար էին, չկային կարմիր քարտեր, որոնք եղան 24-րդ մրցափուլում: «Գանձասարը» երկրորդ կեսում ակտիվ էր ստանդարտ խաղարկումների ժամանակ որոնցից մեկի խաղարկումից հետո կրճատեց հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին` Կաիո Հենրիկեն հաշիվը դարձրեց 3:1 իր թիմին վերադարձնելով երկու գնդակի առավելությունը: Հաջորդ տուրում` «Ալաշկերտը» արտագնա խաղում ուժերը կչափի Չարենցավանի «Վանի» հետ, 27-րդ մրցափուլում տանը կընդունի Գյումրիի «Շիրակին», «Գանձասարը» 26-րդ տուրի շրջանակում տանը կընդունի Երևանի «Փյունիկին», վերջին մրցափուլում հյուր կգնա` «Արարատ-Արմենիա»-ին:

Հավելենք այսօր կկայանա նաև «Փյունիկ» «ԲԿՄԱ» հանդիպումը: «Ալաշկերտը» վաստակած 47 միավորով երկրորդ տեղում է, «Գանձասարը» 21 միավորով ութերորդ տեղում է Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: