«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է VAR համակարգի մասին, հայտնում է` BBC-ն։
Մասնագետը կարծում է, որ իր ակումբը տուժել է մրցավարական սխալ որոշումներից, և որպես օրինակ բերել է 2024 և 2025 թվականների Անգլիայի գավաթի եզրափակիչներից դրվագներ, որոնք «Մանչեսթեր Սիթին» պարտեց։
«Մենք պարտվեցինք Անգլիայի գավաթի երկու եզրափակիչներում, քանի որ մրցավարները չկատարեցին իրենց աշխատանքը այնպես, ինչպես պետք է անեին, ինչպես նաև VAR համակարգը»:
«Երբ սա տեղի է ունենում, դա նշանակում է, որ մենք պետք է ավելի լավ խաղանք և չմեղադրենք մրցավարներին կամ VAR-ին։ Ես երբեք ոչնչի վրա չեմ հույսը դրել այստեղ գալուց ի վեր՝ շատ տարիներ առաջ։ Ես միշտ սովորել եմ, որ դու պետք է ավելի լավ խաղաս և լինես լավագույն հնարավոր դիրքում, քանի որ դու ինքդ քեզ մեղադրում ես այն բանի համար, ինչ պետք է անեիր, քանի որ VAR-ը մետաղադրամ նետելու նման է», - ասել է Գվարդիոլան BBC-ին։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 35 խաղից հետո վաստակած 74 միավորով։