Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 25-րդ մրցափուլի շրջանակում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց «ԲԿՄԱ»-ին: Թիմերը ընթացիկ մրցաշրջանում հանդիպում են չորրորդ անգամ, նախորդ երեք խաղերից երկուսը ավարտվել է` «Փյունիկի հաղթանակով, մեկը «ԲԿՄԱ»-ի: Հատկանշական է որ բոլոր երեք խաղերում գրանցվել է 2:1 հաշիվը:
Առաջին խաղակեսում առավելություն ուներ` Հայաստանի 16-ակի չեմպիոնը, «բանակայիններն» նույնպես ունեցան իրենց հնարավորությունները, սակայն հաշիվը բացեցին տան տերերը հանդիպման 41-րդ րոպեին 11մ հարվածը անվրեպ իրացրեց` Մարիուս Նուբիսսին (1:0), որը նրա յոթերորդ գոլն է ընթացիկ մրցաշրջանում: Նշենք այս գոլը «ԲԿՄԱ»-ի հետ խաղերում կամերունցի ֆուտբոլիստի համար առաջինն էր, նա իր հայաստանյան կարիերայի ընթացքում:
Երկրորդ խաղակեսում թիմերն հախուռն ֆուտբոլ ցուցադրեցին, «ԲԿՄԱ»-ն խաղակեսի սկզբնամասում գրոհում էր, բայց «Փյունիկն» պատրաստ էր այդ գրոհները չեզոքացնել: «Նռնագույններն» երկրորդ խաղակեսի միջնամասում սկսեց պայքարը հաշվի մեջ առավելությունը մեծացնելու համար: Հանդիպման 69-րդ րոպեին բանակայինները» Ալեմաոյի նկատմամբ ծաղրեցին կանոնները տուգանային հրապարակի ներսում, սակայն գլխավոր մրցավար` Աշոտ Ղալթախչյանը նշանակեց տուգանային հարվածը, որտեղ ըստ sportsworld.am-ի անհրաժեշտ նշանակել 11մ հարված: Արտակ Օսեյանի տղաները գիտակցում էին խաղի կարևորությունը ունենալով մեկ գնդակի առավելություն կարող է յուրաքանչյուր պահ կորցնել այն: Հանդիպման վերջնամասում շատ էին անկյունայինները` «Փյունիկի» կատարմամբ և այդ ճնշումը բերեց երկրորդ 11մ-ը որը վաստակեց փոխարինման մտած Մոմո Յանսանեն և անձամբ նա իրացրեց կրկնապատկելով իր թիմի առավելությունը (2:0), գոլերի թիվը հասցնելով վեցի ընթացիկ առաջնությունում: Այսպիսով` «Փյունիկը» տոնում է իր համար կարևոր հաղթանակ, միավորների թիվը հասցնելով 48-ի բարձրանում էր մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը, «ԲԿՄԱ»-ն 22 միավորով յոթերորդն է:
Վաղը կկայանան 25-րդ մրցափուլի վերջին երկու հանդիպումները, որտեղ միմյանց հետ ուժերը կչափեն «Արարատ» «Ուրարտու» և «Արարատ-Արմենիա» «Նոա» զույգերը: Հավելենք` Ժիրայր Շաղոյանը և խաղընկերները գլխավորում են Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը վաստակած 54 միավորով և հաղթանակի դեպքում ժամանակից շուտ կնվաճեն երկրի չեմպիոնի տիտղոսը վեց տարվա ընդմիջումից հետո: