SPORTSWORLD.AM

«Արսենալը» միացել է ՊՍԺ-ի հետ Ջուլիան Ալվարեսի համար պայքարին

13 մայիսի 2026 | 11:25:30 | 55

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու համար հետաքրքրված է ոչ միայն ֆրանսիական ՊՍԺ-ն, այլև Լոնդոնի «Արսենալը»,- հայտնում է` ESPN-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ երկու թիմերն էլ ուսումնասիրում են արգենտինացի հարձակվողին այս տարվա ամռանը ձեռք բերելու հնարավորությունը: Երեկ հաղորդվել էր, որ ֆրանսիական ակումբը կարող է ավելի քան 150 միլիոն եվրո վճարել 26-ամյա հարձակվողի համար: ՊՍԺ-ն պատրաստ է բաժանվել պորտուգալացի հարձակվող Գոնսալո Ռամոսից և տրանսֆերից ստացված գումարն օգտագործել Ալվարեսին ձեռք բերելու համար: Փարիզցիները շուտով կհայտարարեն իրենց տրանսֆերի նախնական առաջարկի մասին:

«Արսենալը», իմանալով ՊՍԺ-ի հետաքրքրության մասին, որոշեց նույնպես միանալ խաղացողի համար մղվող մրցավազքին. ակումբը Ալվարեսին համարում է հարձակման գիծը ուժեղացնելու առաջնահերթ թեկնածու և նույնպես պատրաստ է սկսել տրանսֆերի ուղղությամբ աշխատանքները։

Հատկանշական է, որ «մադրիդը» չի ցանկանում բաժանվել արգենտինացուց։ «Բարսելոնան» նախկինում փորձել է ձեռք բերել խաղացողին, սակայն կատալոնացիների առաջարկը մերժվել է։

Ալվարեսի աշխատանքային պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ը 26-ամյա արգենտինացուն գնահատում է 90 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը անցկացրել է 29 հանդիպում, դարձել ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: