SPORTSWORLD.AM

Ունայ Էմերի. «Վերջին խաղում մենք ավելիին էինք արժանի»

13 մայիսի 2026 | 09:44:31 | 59

«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ` Ունայ Էմերին մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Բըրնլիի» դեմ խաղում (2:2) գրանցված ոչ-ոքին։

«Ես շնորհակալ եմ խաղացողներին հինգշաբթի օրը և այսօրվա ջանքերի համար, որոնք ապահովեցին մեր տեղը Եվրոպա լիգայի եզրափակչում։ Վերջին խաղում մենք ավելիին էինք արժանի. պետք է հաղթեինք, բայց բաց թողեցինք երեք վտանգավոր պահ և բաց թողեցինք երկու գոլ։ Շատ դժվար է, երբ չես օգտագործում նման իրավիճակները, բայց մենք բավականաչափ հնարավորություններ ստեղծեցինք հաղթելու համար, և նաև խփեցինք մեկ գոլ, որը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։

«Մենք հաճախ էինք հարձակվում, շատ անկյունայիններ էինք իրացնում, խաղում էինք հաղթանակի համար։ Խաղացողները ցույց տվեցին երեք միավոր վաստակելու իրենց ցանկությունը», - Էմերիի խոսքերն  մեջբերում է բիրմինգհեմյան ակումբի պաշտոնական կայքը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: