SPORTSWORLD.AM

Մադրիդի «Ռեալը» «Մանչեսթեր Սիթիին» առաջարկել է իր կիսապաշտպանին տրանսֆերի դիմաց

02 հուլիսի 2026 | 14:16:05 | 123

Մադրիդի «Ռեալը» «Մանչեսթեր Սիթիին» առաջարկել է կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային: Marca-ի տվյալներով՝ անգլիական ակումբը քննարկում է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալ Մադրիդը» բանակցություններ են վարում կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ: «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բաց է Կամավինգային վաճառելու համար, քանի որ ցանկանում է, որ ակումբը նոր կիսապաշտպան և կենտրոնական պաշտպան ձեռք բերի: Էդուարդոյի վերջին մրցաշրջաններում ցուցադրած խաղը չի տպավորել պորտուգալացի մարզչին:

Անցած մրցաշրջանում Կամավինգան «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 43 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրան գնահատում է 50 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: