«Ալաշկերտի» նախկին կիսապաշտպան, 32-ամյա Յուրի Գարեգինյանը, ով վերջերս հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, միացել է Երեւանի «Ուրարտուի» մարզչական շտաբին:
Երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է` նա կլինի Ռոբերտ Արզումանյանի օգնականը։
Յուրի Գարեգինյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայում անցկացրել է 254 հանդիպում, որից 242-ը՝ Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայում։ 2020 թվականին նա նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում։ Հայ ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր է: Գարեգինյանը 65 հանդիպում է անցկացրել «Նոայի» (2018/19 մրցաշրջանում՝ «Արցախ») կազմում, 53-ը՝ «Արարատի» կազմում, 47 հանդիպում Հայաստանի 16-ակի չեմպիոն` «Փյունիկի» կազմում ու 27 հանդիպում Չարենցավանի «Վանի» կազմում։
Յուրի Գարեգինյանի կարիերայի վերջին ակումբն` «Ալաշկերտն» էր, որտեղ հանդես է եկել 2023/24 և 2025/26 մրցաշրջաններում, անցկացնելով է 50 հանդիպում։