Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի խորհրդական` Ռուբեն Նազարեթյանը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի գլխավոր հավակնորդն է, հայտնում էր Arushanyan Media-ն հղում անելով ֆուտբոլային ինսայդեր` Նորիկ Սերոբյանին:
«Ֆուտբոլային հանրությունը ցանկանում է որ ես դառնամ ՀՖՖ նախագահ», ասել է Նազարեթյանը» հավելելով դեռ վերջնական որոշում չի կայացրել:
ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերին: Ավելի վաղ ՀՖՖ գործող նախագահ` Արմեն Մելիքբեկյան հայտարարել էր որ չի առաջադրվի գալիք ընտրություններին: