Մադրիդի «Ատլետիկո»-ի գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլը մեկնաբանել է «Բարսելոնայի» հետաքրքրվածությունը հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ ։
Ֆուտբոլիստը նախկինում հրապարակավ հայտարարել էր «Ատլետիկո»-ից հեռանալու իր ցանկության մասին: «Բարսելոնա»-ն նրա տրանսֆերով հետաքրքրված ակումբներից մեկն է: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստը կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ իր պայմանագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ: Ալվարեսի պայմանագիրը «Ատլետիկո»-ի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը: