SPORTSWORLD.AM

Արնե Սլուտը կարող է գլխավորել Նիդեռլանդների հավաքականը

01 հուլիսի 2026 | 13:28:25 | 133

Նիդերլանդացի մասնագետ` Արնե Սլուտը ազգային հավաքականը գլխավորելու հավանական թեկնածուներից մեկն է, հայտնում է The Touchline-ը՝ X սոցիալական մեդիա հարթակի հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային ասոցիացիան արդեն նախնական կապ է հաստատել հավանական թեկնածուների հետ։ Նախկին մարզիչ Ռոնալդ Կումանը կհեռանա պաշտոնից պայմանագրի ժամկետի լրանալուց հետո։ Այս մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ Նիդեռլանդների հավաքականը դուրս մնաց 2026 թվականի Աշխարհի առաջնությունից։ 1/16 եզրափակիչում «Նարնջագույն» թիմը պարտվեց Մարոկկոյին (1-1, 2-3՝ 11 մետրանոց հարվածաշարում)։

Արնե Սլոտի վերջին թիմը անգլիական «Լիվերպուլն» էր։ Նա «Մերսիսայդների» հետ 2024/25 մրցաշրջանում նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը։ 2026 թվականի մայիսին ակումբը հայտարարեց Սլոտի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: