Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Դավիթ Ռայան խոսել է իր զգացմունքների մասին 2025/2026 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» կրած պարտությունից հետո։ Հիմնական և լրացուցիչ ժամանակների հաշիվն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ պարիզցիները հաղթել են 11 մետրանոց հարվածաշարում՝ 4-3 հաշվով։
«Երբ 20 տարվա ընթացքում առաջին անգամ հասնում ես Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ապա պարտվում 11 մետրանոց հարվածաշարում, դա քեզ ներսից կործանում է։ Ես այնտեղից հեռացա գլուխս բարձր՝ մեր կատարած աշխատանքի շնորհիվ, բայց ներքուստ կոտրված էի։ Մենք այնքան մոտ էինք հաղթանակին... Եզրափակչից հետո այդ գիշերը շատ դժվար էր, և հաջորդ առավոտը՝ նույնպես։ Բայց հետո դու հասնում ես «Էմիրեյթս», տեսնում երկրպագուներին Պրեմիեր լիգայի գավաթը ձեռքներին, և հասկանում ես, թե ինչի ես հասել։ Դա քեզ ժպիտ է պարգևում», - Ռայայի խոսքերն մեջբերում է` The Guardian-ը։
Դարպասապահը նաև նշել է, որ պարտությունից հետո չի կարողացել խոսել իր ազգային թիմակից Ֆաբիան Ռուիսի հետ, ով խաղում է ՊՍԺ-ում, և նրան շնորհավորել է միայն հաջորդ օրը։