«Արարատ-Արմենիայի» շարքերը համալրել է 31-ամյա Կարլոս Ֆրանսան, բրազիլացի վինգերի վերջին ակումբը եղել է ինդոնեզական Սուպերլիգան ներկայացնող «Փերսիջապը»։
Հունգարական Շոպրոն քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում Հայաստանի չեմպիոնին միացած ֆուտբոլիստը լուսանկարվել է ոչ պատահական վայրում։
Հարազատ քաղաքի շունչը զգալու համար, երեւանյան թիմը այցելել է Շոպրոնի Երևան թաղամաս, որտեղ գտնվում է 1977 թ․ին Սարգիս Բաղդասարյանի հեղինակած հունգար և հայ ժողովուրդների «Ընկերության հուշարձանը»։