Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային առաջին՝ «Արարատ-Արմենիա - «Ռիգա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, հայտնում էր Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
Մարզադաշտի ընտրությունը պայմանավորված է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում իրականացվող բարեկարգման աշխատանքներով:
Եվրագավաթային մրցաշրջանի հաջորդ հանդիպումից սկսած երեւանյան ակումբը իր տնային հանդիպումներն կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: