Մայքլ Քերիկին կառաջարկվի դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» մշտական մարզիչ, հայտնում է` The Guardian-ը։
Քերիքը դեռ չի խոսել ակումբի խորհրդի հետ իր ապագայի մասին, սակայն աղբյուրը պնդում է, որ մարզական տնօրեն Ջեյսոն Ուիլքոքսը և գործադիր տնօրեն Օմար Բերրադան տպավորված են մարզչի կատարած աշխատանքով։
Քերրիքի՝ հունվարին նշանակումից ի վեր, թիմը հաղթել է Պրեմիեր լիգայի 14 խաղերից 10-ում և ապահովել է Չեմպիոնների լիգայի վաղաժամ որակավորում։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները նաև տեղյակ են, որ Քերիկն ունի թիմի և հանդերձարանի խաղացողների աջակցությունը, ուստի աղբյուրը կարծում է, որ այժմ, երբ «Կարմիր սատանաները» հաստատել են իրենց վերադարձը Եվրոպայի էլիտար մրցաշար, Մայքլին կառաջարկվի մշտական պայմանագիր։