SPORTSWORLD.AM

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր է կնքել Ֆիլ Ֆոդենի հետ

05 մայիսի 2026 | 14:11:17 | 62

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան` Ֆիլիպ Ֆոդենի հետ , հայտնում է The Athletic-ի լրագրող և ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը սոցիալական ցանցերում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։

Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական համակարգի սան է։ Այս մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 խաղ, խփել 10 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Հեղինակավոր Transfermarkt առցանց պորտալը Ֆոդենի շուկայական արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

«Քաղաքայիններն» ներկայումս զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալից» հետ մնալով հինգ միավորով։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: