Իտալական « Յուվենտուսը» «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերին դարձրել է իրենց գլխավոր նպատակը գալիք ամռանը, հայտնում է` Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը ցանկանում է զգալի միջոցներ հատկացնել դարպասապահին հաջորդ ամռանը Թուրին հրավիրելու համար։
Դարպասապահն այժմ մտնում է «Լիվերպուլի» հետ իր պայմանագրի վերջին տարին, և ակումբը մարտ ամսին ակտիվացրել է այն 12 ամսով երկարաձգելու հնարավորությունը։
Ալիսոնը, ով գրեթե ութ տարի «Լիվերպուլի» առաջին համարն էր, բաց է թողել վերջին հինգ խաղերը ազդրի վնասվածքի պատճառով, բայց սպասվում է, որ նա կվերադառնա մրցաշրջանի ավարտից առաջ։
Աղբյուրը հավելում է, որ «Լիվերպուլի» ղեկավարները տեղյակ են խաղացողի իրավիճակից և արդեն նոր դարպասապահ են փնտրում, եթե 33-ամյա բրազիլացին որոշի հեռանալ։