SPORTSWORLD.AM

«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ԵՎ «ՈՒՐԱՐՏՈՒՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ

06 մարտի 2026 | 19:08:23 | 73

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի շրջանակում Կապանի «Գանձասարը» տանը ընդունեց «Ուրարտու»-ին: Կապանյան թիմը ընթացիկ տարում իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց շուրջ երեք ամսվա դադարից հետո: Կարեն Բարսեղյանի տղաները վերջին հանդիպումը անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին սեփական հարկի տակ ուժերը չափելով «ԲԿՄԱ»-ի հետ, որտեղ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Տարվա նորամուտը բարենպաստ ստացվեց` «Գանձասարի» համար: Հանդիպման մեկնարկում` Շունտո Կանադայի և Աննան Մենսահի համագործակցության շնորհիվ տան տերերը բացեցին հաշիվը վեցերորդ րոպեին (1:0): Հաղթողի դերը ստանձնելով` Նարեկ Ալավերդյանը և խաղընկերները շարունակեցին ճնշման ենթարկել մրցակցին և հանդիպման 13-րդ րոպեին` Բրուգել Մարիանո Բերտոն կրկնապատկում է իր թիմի առավելությունը (2:0): 

«Ուրարտուն» երկու գնդակի բաց թողնելուց հետո ակտիվություն ցույց տվեց, եղան հարվածներ` Նիկիտա Լոբուսովի պաշտպանած դարպասին, սակայն նրանք չհասան իրենց նպատակին:

Գնահատելով առաջին խաղակեսը ըստ sportsworld.am-ի «Գանձասարը» լիովին կերպարանափոխված մեկնարկեց Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանի գարնանային հատվածը: Ի տարբերություն «Կանաչների» «Ուրարտուն» մեկ խաղ անցկացրել է Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում ուժերը չափելով Երևանի «Արարատի» հետ, որտեղ 3:0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ, Արտեմի Գունկոյի դուբլի և Կարեն Մելքոնյանի իրացված (11մ) հարվածի շնորհիվ: «Գանձասարի» ակտիվությունը ավելի թեժ մրցակցություն է խոստանում գարնանային հատվածում:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում երևանյան թիմը արագ կրճատեց հաշվի տարբերությունը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան` Էրիկ Փիլոյանի փոխանցումից հետո` Անտոն Բրատկովը գրավեց մրցակցի դարպասը (2:1): «Ուրարտու»-ի Հաշիվը կրճատելուց հետո կարող ենք ասել խաղը հավասարվեց և հանդիպման 73-րդ րոպեին` Անտոն Բրատկովի փոխանցումից հետո` Նարեկ Աղասարյանը հեռահար կրակոցով հավասարեցրեց հաշիվը (2:2): Ռոբերտ Արզումանյանի տղաները անում են հնարավոր-անհնարինը հաղթանակի հասնելու համար: Ըստ էության «Նարնջագույններն» նպատակ են հետապնդում կրճատել միավորների տարբերությունը առաջատար` «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ: Այս պահին` «Ուրարտուն» Մանուել Տուլիպայի գլխավորած թիմին զիճում է հինգ միավորով, օնլայն աղյուսակում «Ուրարտուն» ակտիվում ունի 30 միավոր, «Սև ու սպիտակներ»-ից հետ է մնում չորս միավոր:

Այսպիսով` «Ուրարտու»-ն ոչ-ոքի ավարտեց «Գանձասարի» հետ» հանդիպումը (2:2) միավորների թիվը բարելավելով ևս մեկով (30), «Գանձասարը» 11 միավորով ութերորդ տեղում է: Այս խաղը ապացուցում է աղյուսակի վերին հատվածում գտնվողների համար հեշտ պայքար չի սպասվում երկրորդ հնգյակի թիմերի հետ:

 

Լուսանկարն «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: