Будилник Тикнизяна տելեգրամյան ալիքը:"/> ՖԻՖԱ Ն ԱՐԳԵԼԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒ» ԻՆ ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ ։։ SportsWorld.am
SPORTSWORLD.AM

ՖԻՖԱ Ն ԱՐԳԵԼԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒ» ԻՆ ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ

06 մարտի 2026 | 15:41:08 | 132

ՖԻՖԱ-ն Երևանի «Ուրարտուին» արգելել է նոր ֆուտբոլիստներ գրանցել երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում՝ սկսած 2026 թվականի մարտի 5-ից, հայտնում է Будилник Тикнизяна տելեգրամյան ալիքը:

Սովորաբար նման արգելքները կիրառվում են որպես ապահովման միջոց։ Եթե ակումբը լուծի իր խնդիրները, ապա արգելքը ժամկետից շուտ կհանվի։

Օրինակ՝ Առաջին խմբի «Լեռնային Արցախ» ՖԱ-ի տրանսֆերային արգելքը, որը ՖԻՖԱ-ի կողմից սահմանվել էր 2025 թվականի նոյեմբերին, հանվել է 2026-ի փետրվարին։

Այս պահին, բացի «Ուրարտուից», Հայաստանում տրանսֆերների արգելքի տակ են գտնվում նաև «Լոռի» և «Վեստ Արմենիա» ակումբների նկատմամբ, որոնք պրոֆեսիոնալ լիգաներում թիմեր չունեն։

Հիշեցնենք` «Ուրարտուն զբաղեցնում է` Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը վաստակած 29 միավորով։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: