Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի առաջին խաղում` «Արարատ-Արմենիա»-ն տանը ընդունեց Գյումրիի «Շիրակին»: Նախորդ մրցաշրջանում երևանյան թիմը հասավ մինչև եզրափակիչ որտեղ զիճեց Հայաստանի գործող չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ին (1:3) հաշվով:
Նշենք որ այս թիմերը միմյանց հետ կվիճարկեն Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Հանդիպումը կկայանա մարտի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հավելենք որ երկար դադարից հետո` «Արարատ-Արմենիա»-ն գավաթի շրջանակում պայքարը սկսեց 1/4 եզրափակչից
Հանդիպման մեկնարկային տասը րոպեներին երկու թիմերն էլ ունեցան հնարավորություն բացել հանդիպման հաշիվը: Նախապատրաստական շրջանը հագեցած էր` Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի համար, «Արարատ-Արմենիա»-ի հետ երկարաձգել են իրենց աշխատանքային պայմանագիրը` Ժիրայր Շաղոյանը, Կամո Հովհաննիսյանը և այլն: «Սև ու Սպիտակները» գլխավորում են` Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը վաստակած 34 միավորով, «Շիրակը» տասը միավորով իններորդն է: Գնահատելով առաջին խաղակեսը ըստ sportsworld.am ի երկու թիմերն ունեցան հնարավորություններ հաշվի մեջ առաջ անցնելու, սակայն որոշ դրվագներում ֆուտբոլիստները վրիպեց իմ նպաստավոր դիրքերից, սակայն ավելացված ժամանակի վերջում` «Արարատ-Արմենիա»-ն բացեց հանդիպման հաշիվը սենեգալցի 28-ամյա նորեկ` Ալիեւն Նդուրի գոլի շնորհիվ, որը առաջինն էր նոր ակումբի կազմում (1:0):
Հատկանշական է, որ «Շիրակը» արտագնա խաղերում առավելության չի հասել «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ, նշենք նաև երևանցիները գրեթե բոլոր հանդիպումները ավարտել են 1:0 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ խաղակեսում կրկին ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց ինչպես առաջին կեսում, իսկ «Շիրակը» սպասում էր իր շանսին, սակայն ամեն ինչ կարող է փոխվել դիմակայության երկրորդ խաղում որը Ռաֆիկ Միսակյանը և խաղընկերները անցկացնելու են սեփական հարկի տակ: Ֆաստեքս Պրեմիեր Լիգային մասնակցող գրեթե բոլոր ակումբներն գաջ տեղյակ են ինչպիսի խաղ է ցուցադրում «Շիրակը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Հաջորդ հանդիպումը «Արարատ-Արմենիա»-ն կանցկացնի Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի շրջանակում արտագնա խաղում ուժերը չափելով` «Ալաշկերտ»-ի հետ, «Շիրակը» տանը կընդունի` «Նոա»-ին:
Հավելենք որ Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում երեկ կայացել էր երկու հանդիպում` «Սյունիք» «Անդրանիկ» հանդիպումը ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի, իսկ «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ առավելության հասավ «Արարատի» նկատմամբ 3:0 հաշվով, որտեղ դուբլ ձևակերպեց` Արտեմի Գունկոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ` Կարեն Մելքոնյանը 11մ հարվածով: