SPORTSWORLD.AM

Լուչիանո Սպագետի. «Ես ամեն ինչ անում եմ չորրորդ տեղը գրավելու համար»

02 մարտի 2026 | 16:45:43 | 125

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ասել է, որ անում է ամեն ինչ, որպեսզի թուրինյան թիմը հայտնվի Իտալիայի առաջնության լավագույն քառյակում: Երեկ «Յուվենտուսը» 27-րդ տուրում ոչ-ոքի՝ 3:3 հաշվով խաղաց «Ռոմայի» հետ:

«Իմ տղաները վերադարձան 3-1 հաշվով պարտությունից հետո։ Սա լավագույն ուղերձն է, որ թիմը կարող է ուղարկել մարզչին նման իրավիճակում։ Ես ամեն ինչ անում եմ չորրորդ տեղը գրավելու համար։ Մենք պետք է հավատանք ինքներս մեզ։ Մեր երկրպագուները օգնում են մեզ։ Երբ նրանք մեր կողքին են, ամեն ինչ պակաս լարված է դառնում», - Սպալետիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

 «Ռոման» վաստակած 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը, «Յուվենտուսը»՝ 47 միավորով վեցերորդն է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: