SPORTSWORLD.AM

Արայիկ Հարությունյանի հրամանով պատվո մեդալով պարգևատրվել է Նորայր Մարտիրոսյանը

02 մարտի 2026 | 14:49:20 | 117

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով՝ ՀԾՖ Պատվո մեդալով պարգևատրվել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ» առևտրային համալիրի հիմնադիր Նորայր Մարտիրոսյանը՝ երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի ծանրամարտի առաջնությունների կազմակերպչական գործընթացներին ցուցաբերած ակտիվ աջակցության, ինչպես նաև ծանրամարտի զարգացման գործում ունեցած մեծ ու պատասխանատու ներդրման համար։

Լուսանկարը` WFA

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում պարոն Մարտիրոսյանին՝ կարևորելով սպորտր և մասնավորի արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է հայկական ծանրամարտի առաջընթացին և միջազգային հաջողությունների ամրապնդմանը, հայտնում է` Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիան:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: