Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հյուրընկալվել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Քրոնիկոն» հաղորդմանը։
Պատասխանելով հարցերին՝ հայ մասնագետը անդրադարձել է Ազգերի լիգայում թիմի նպատակներին և շանսերին.
«Մենք ցանկանում ենք հաջողության հասնել Ազգերի լիգայում։ Ամռանը ես հենց այդ նպատակով եմ ստանձնել պաշտոնը՝ հիմնվելով աշնանային փորձի վրա, վերլուծելով իրավիճակը և աշխատելով թիմային խաղի բարելավման ուղղությամբ։ Այս ամենը պետք է մեզ մոտեցնի մեր վերջնական նպատակին։
Առաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է։ Դա հեշտ չի լինելու, բարդ ճանապարհ է սպասվում, սակայն ես դա իրատեսական եմ համարում։ Եթե աշնանը դա գրեթե անհնար էր՝ հաշվի առնելով մրցակիցներին (Պորտուգալիա, Իռլանդիա, Հունգարիա), ապա Ազգերի լիգայում հաջողության հասնելը հնարավոր է, թեպետ մեծ աշխատանք է պահանջվելու»,- ասել է Մելիքյանը։
Հավելենք որ Ազգերի լիգայի վիճակահանությունը կկայանա Փետրվարի 12-ին: Ձեզ ենք ներկայացնում մեր ընտրանու հավանական մրցակիցները:
