Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան` Ալեխանդրո Գարնաչոն անդրադարձել է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Արսենալից» կրած պարտությանը (2:3): Գարնաչոն երկու գոլ է խփել։ Պատասխան խաղը կկայանա փետրվարի 3-ին։
«Ես միշտ իմ լավագույնս եմ անում, և այսօր ես օգնեցի թիմին՝ փոխարինման դուրս գալով։ Յուրաքանչյուր հարձակվող ուզում է գոլ խփել, բայց իմ գործն է փորձել օգնել թիմին։ Ես այսօր շատ ջանք գործադրեցի, և դա բավարար չէր, բայց դեռ ամեն ինչ ավարտված չէ։ Խաղը բաց է, տարբերությունը ընդամենը մեկ գոլ է։
«Մենք գիտենք, թե որքան դժվար է խաղալ «Էմիրեյթս»-ում, բայց գիտենք, թե ինչպիսի կազմ ունենք և ինչի ենք ընդունակ։ Մենք պետք է գնանք այնտեղ և մեր ամբողջ ուժը ներդնենք»:
«Լիամ Ռոզենիորը լավ տղա է։ Նա մի քանի բան է փոխել, բայց մենք դեռ նույն թիմն ու կազմն ենք։ Մենք բոլորս միասին ենք այս ամենում», - Գարնաչոյի խոսքերն մեջբերում է Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։