Անգլիական «Արսենալ» ակումբը պլանավորում է մինչև 2029 թվականը երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
43-ամյա իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ «Արսենալը» գլխավորում է 2025/26 մրցաշրջանի Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակը՝ 21 խաղից հետո վաստակելով 49 միավոր։ Ավելին, Միկել Արտետայի թիմը գլխավորում է Չեմպիոնների լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակը՝ վեց խաղից հետո վաստակելով 18 միավոր։ «Արսենալը» Չեմպիոնների լիգայում բաց է թողել ընդամենը մեկ գոլ։