Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ 20-ամյա կիսապաշտպան Լեո Քասլդայնը միացել է Չեմպիոնշիփի թիմի՝ «Միդլսբրո»-ին:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Լեոյին «Չելսիում» ունեցած ներդրման համար և մաղթում ենք նրան հաջողություն «Միդլսբրոյում» իր կարիերայի հաջորդ գլխում», - ասվում է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ։
Քասլդայնը միացել է «Չելսիի» ակադեմիային 2020 թվականի մարտին։ Նա իր նորամուտը նշեց ավագ թիմում Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Միդլսբրոյի» դեմ պատասխան խաղում՝ փոխարինման դուրս գալով վերջին րոպեներին, երբ լոնդոնյան ակումբը հաղթեց 6:1 հաշվով։
Transfermarkt.com կայքի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն կազմում է 1.1 միլիոն եվրո։